Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տիխանովսկայան տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Եվրոխորհրդարանում

16:30, երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ.
Տիխանովսկայան տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Եվրոխորհրդարանում

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում: «Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են հազարավոր խախտումներով. երկիրը ճգնաժամի մեջ է: Խաղաղ ցուցարարները ենթարկվում են անօրինական ձերբակալումների, նրանց բանտ են նետում, ծեծում: Իշխանությունները սպառնում են ֆիզիկական հաշվեհարդարով: Առնվազն 6 մարդ է զոհվել»:

Նա հայտնել է, որ Բելառուսում «խաղաղ հեղափոխություն» է տեղի ունենում:

Տիխանովսկայան տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Եվրոխորհրդարանում
5674 | 0
Facebook