Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անին պետք է դառնա Շիրակի տուրիզմի լոկոմոտիվը». Վահան Թումասյան

20:00, շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ.
«Անին պետք է դառնա Շիրակի տուրիզմի լոկոմոտիվը». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անին Շիրակում տուրիզմի զարգացման միակ լոկոմոտիվ
     Շիրակի մարզի տուրիզմի փրկությունն Անին է, Խարկով գյուղի սահմանային ռեժիմի թեթևացումն է: Անին պետք է դառնա Շիրակի տուրիզմի լոկոմոտիվը:
     Եթե մի կտոր խելացի օգտագործենք Անին տեսնելու միակ հնարավորությունը, որը ունենք միայն մենք, ապա տուրիզմի զարգացումը կբերի Հայաստանում ամենաաղքատ, Անիի գյուղերի զարգացմանը: Անի ունենալ և չօգտագործել, առնվազն դավաճանություն է շիրակցիների նկատմամբ:
     Հիմա Դիլիճանը, Ջերմուկը, Արզնին և այլ առողջարանային քաղաքներում ասեղ քցելու տեղ չկա, մի հյուասենյակ գտնել անգամ հնարավոր չէ, իսկ Գյումրին և Շիրակը դատարկ է և աղքատ...»:

3616 | 0
Facebook