Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մաշտոցի պուրակում ընթանում է սրճարանի շինարարություն»․ Դավիթ Խաժակյան

17:05, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.
«Մաշտոցի պուրակում ընթանում է սրճարանի շինարարություն»․ Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր արդեն շատերն են նկատել, որ Մաշտոցի պուրակում ընթանում է սրճարանի շինարարություն: Վաղը կնկատեք հսկայական բարձրահարկ շենքը, որը Մարությանը թույլատրել է կառուցել բակային տարածքի մեջտեղում` Մաշտոցի պուրակից մի քանի մետր այն կողմ:
     Մյուս օրն էլ կարծում եմ շատերը կնկատեն, որ շինարարություն է իրականացվում Օղակաձև զբոսայգում, որի լուսանկարը արել եմ դեռևս նախորդ տարվա ավարտին:

Իսկ գիտե՞ք ինչու այս ամենի շուրջ աղմուկ չկա: Քանի որ երբեմնի խնդիրներ բարձրաձայնողները, տրակտորի դիմացը փակողներն այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են: Հիմա իրենց ժամանակն է»։

3530 | 0
Facebook