Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Կառավարող այս ուժը Սերժ Սարգսյանի անավարտ գործերն ավարտին հասցնելու մեծ հակում ունի»․ Միքայել Նահապետյան

14:45, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.
«Կառավարող այս ուժը Սերժ Սարգսյանի անավարտ գործերն ավարտին հասցնելու մեծ հակում ունի»․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարցը Մաշտոցի պուրակում կտրված ծառերը չեն, որ մի հատ էլ քննարկվի դրանք առողջ էին, թե չէ։ Հարցը հարձակումն է խորհրդանիշի վրա։ Էսօրվա կառավարիչներից շատերը՝ այդ թվում Հայկ Մարությանը որպես քաղաքացի մեծապես ձևավորվել են Պուրակի համար պայքարում։ Ու նույնիսկ Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ դրա դեմ դուրս գալ չի կարելի։ Բայց դե արդեն զարմանալի չի, որ այս կառավարող ուժը Սերժ Սարգսյանի անավարտ գործերն ավարտին հասցնելու մեծ հակում ունի։

Սրա հետևանքը դուք հիմա չեք տեսնի։ Սրա ձայնը հետո դուրս կգա ու շատ բարձր։ Որովհետև չի կարելի էդպես տրորել քեզ պաշտոնի բերած պրոցեսների հիմքերը»։

| | |
2318 | 0
Facebook
COMMENT.am