Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն անցած տարի 446 միլիոն դոլար է աշխատել

14:15, շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ.
Թրամփն անցած տարի 446 միլիոն դոլար է աշխատել

ԱՄՆ կառավարության էթիկայի գրասենյակը հրապարակել է ֆինանսական փաստաթուղթ, որում նշված է նախագահ Դոնալդ Թրամփի 2019 թվականի ամբողջ եկամուտները, հայտնում է The Wall Street Journal-ը:
     Թրամփը նախորդ տարի 21․4 միլիոն դոլար եկամուտ է ստացել Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո առողջարանային համալիրից, 40․5 միլիոն դոլար եկամուտ է ստացել վաշինգթոնյան հյուրանոցից: Բացի այդ, Trump National Doral Miami առողջավայրը Թրամփին 77․2 միլիոն դոլար է բերել, իսկ Նյու Ջերսիի գոլֆ ակումբը՝ 17․7 միլիոն դոլար։
     Ընդհանուր առմամբ` Սպիտակ տան ղեկավարն անցած տարի աշխատել է առնվազն 446 միլիոն դոլար։

8212 | 0
Facebook