Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բուհ չընդունված դիմորդները «Աստվածաշունչ» նվիրեցին ԿԳՄՍ նախարարին

13:40, երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
Բուհ չընդունված դիմորդները «Աստվածաշունչ» նվիրեցին ԿԳՄՍ նախարարին

Բուհ չընդունված դիմորդներն այսօր` բողոքի ակցիայի ժամանակ «Աստվածաշունչ» փոխանցեցին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդական Գոհար Մամիկոնյանին՝ խնդրելով այն հանձնել նախարարին:
     Հարցին, թե նախարարը բուհ չընդունված դիմորդների հարցում փոխզիջումների կգնա՞, խորհրդականը պատասխանեց, որ նախարարը երեկ հարցազրույցի ժամանակ մանրամասն անդրադարձել է բողոքներին և իրավիճակն ամբողջովին պարզ է:

10054 | 0
Facebook