Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Բարձր միավորներով բուհ չընդունվածների ցույցերը ստանում են քաղաքական երանգ». Արայիկ Հարությունյան

00:30, երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
«Բարձր միավորներով բուհ չընդունվածների ցույցերը ստանում են քաղաքական երանգ». Արայիկ Հարությունյան

Ընդունելության քննությունների և կրթության նոր չափորոշիչների մասին հաղորդավար Պետրոս Ղազարյանը Հանրայինի ՀԸ-ի եթերում զրուցել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Անդրադառնալավ բարձր միավորներով բուհ չընդունվածների ցույցերին, նախարարն ասել է, որ դրանք ստանում են քաղաքական երանգ՝ նշելով, որ ցուցարարների շարքում է հայտնվել նաև Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցը։

«Ցուցարաներից ամենաակտիվի՝ գլխարկով տղամարդու որդին, ոչ առաջին հայտով ընդունվել է, պարզապես նրանք ցանկանում են բողոքի այս ալիքի վրա հասնել այն բանին, որ նա ընդունվի այն ֆակուլտետը, որը լրացրել էին առաջին հայտով։ Դա չի լինելու, նրանք իրենց նպատակին չեն հասնելու»,- ասել է նա:

«Այս օրերին ես հանդիպել եմ և՛ դիմորդների, և՛ ծնողների հետ, քննարկել հարցեր և լուծումներ գտնել։ Բայց հիմա այս ակտիվությունն արդեն այլ ուղղությամբ է գնում, և ես ուզում եմ դիմորդներին խորհուրդ տալ՝ չտրվել սադրանքներին, որովհետև, ըստ էության, լուծումները տրված են»,- հավելել է Ա. Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Բարձր միավորներով բուհ չընդունվածների ցույցերը ստանում են քաղաքական երանգ». Արայիկ Հարությունյան
6297 | 0
Facebook