Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանական կողմը խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ». ՊՆ խոսնակ

09:20, երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
«Ադրբեջանական կողմը խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ». ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է․ «Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 220 կրակոց:

Չինարի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ:

Ցղունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ:

Զանգակատուն, Չիվա ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 13 անգամ»:

4812 | 0
Facebook