Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մենք Սահյանի, Սևակի, Չարենցի տեղը դասագրքերից չենք իմացել». Սրբուհի Գրիգորյան

19:35, կիրակի, 26 հուլիսի, 2020 թ.
«Մենք Սահյանի, Սևակի, Չարենցի տեղը դասագրքերից չենք իմացել». Սրբուհի Գրիգորյան

ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի «գիտունիկներ» ասում են՝ ժամանակակից գրողներին պետք է մտցնենք դպրոցական դասագիրք, որ հայտնի դառնան։

Հարգելիներ, թողեք թող գրականության դասագրքերի, ծրագերի մասին խոսեն փորձառու ուսուցիչներն ու գրականագետները...

Իսկ ժամանակակից գրողներին ո՞վ է արգելում թող գրեն, տպագրվեն։ Կարդալու բան լինի՝ կկարդան, իրար կփոխանցեն, հայտնի կդառնան, դպրոցականի ուսումնասիրության բան կլինի մեջը՝ մասնագետները կքննարկեն, կներառեն...

Մենք Սահյանի, Սևակի, Չարենցի տեղը դասագրքերից չենք իմացել։

Մի նեղացրեք քննարկումները։ Ազգային արժեքներ պետք է դպրոցում դասավանդվեն։ Մենք պետք է ունենանք ազգային դպրոց»։

8428 | 0
Facebook