Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԲՀԿ երիտասարդական թևից արդեն 50 հոգի հրավիրվել է հարցաքննության. «Ժողովուրդ»

09:05, շաբաթ, 18 հուլիսի, 2020 թ.
ԲՀԿ երիտասարդական թևից արդեն 50 հոգի հրավիրվել է հարցաքննության. «Ժողովուրդ»

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ԲՀԿ-ի մասով հարցաքննությունների շարքը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԲՀԿ երիտասարդական թևից արդեն 50 հոգի է հրավիրվել հարցաքննության, սակայն նրանք բոլորը լռել են՝ այդպես էլ որևէ բան չասելով:

Ընդ որում, երիտասարդները Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության են հրավիրվում խումբ-խումբ. գրեթե ամեն օր հարցաքննության է հրավիրվում 5-6 երիտասարդ, որոնք, սակայն, բոլորը լռում են: Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության: Հենց այդ պատճառով էլ նրա համակիրները հավաքվել էին ԱԱԾ–ի մոտ, որոնց բերման էին ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

3651 | 0
Facebook