Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարակի ևս մեկ օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում

11:30, ուրբաթ, 03 հուլիսի, 2020 թ.
Վարակի ևս մեկ օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտ քաղաքում: Այդ շրջանակից 2 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19-ը: 2 նոր դեպք էլ գրանցվել է նախօրեին Ստեփանակերտում հաստատված վարակի օջախի կոնտակտավորների շրջանում:

Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտի կորոնավիրուսային երկու օջախներից հիվանդությունը հաստատվել է 4 քաղաքացու մոտ: Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում. կոնտակտավորներից թեստավորման նպատակով նմուշառում են վերցնում և մեկուսացնում:

Այսպիսով, հուլիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 4 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի:

Պացենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ գնահատվում է միջին ծանրության:
     Ընդհանուր թեստավորումների քանակը 2014 է»:

2516 | 0
Facebook