Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԱԱԾ նոր տնօրեն, նոր ոստիկանապետ և ԶՈՒ ԳՇ նոր պետ․ վարչապետի նոր նշանակումները

15:25, երկուշաբթի, 08 հունիսի, 2020 թ.
ԱԱԾ նոր տնօրեն, նոր ոստիկանապետ և ԶՈՒ ԳՇ նոր պետ․ վարչապետի նոր նշանակումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարևոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝

Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:
     Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:
     Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար»:

14057 | 0
Facebook