Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն. Փաշինյանի սեղանին դիմումներ կան. «Հրապարակ»

08:50, շաբաթ, 06 հունիսի, 2020 թ.
Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն. Փաշինյանի սեղանին դիմումներ կան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կառավարության աղբյուրների փոխանցմամբ, այս պահին առնվազն 3-4 դիմում կա Փաշինյանի սեղանին: Լարված իրավիճակը թոթափելու նպատակով, առաջիկայում փոփոխություններ կարվեն կառավարության կաբինետում։ Նշվում են Տիգրան Ավինյանի, Զարուհի Բաթոյանի, ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, ինչպես նաև Արսեն Թորոսյանի անունները:

Նիկոլ Փաշինյանը, մի կողմից, իր պատվից վեր է համարում դիմումատուներին համոզելը, որ մնան, մյուս կողմից կարծում է, որ այս լարված իրավիճակում «քավության նոխազներ» են պետք, ու վատ չի լինի, որ կառավարության ձախողումների բեռը դրվի ոմանց վրա, և արդյունքում վերականգնվի իր անկում գրանցած վարկանիշը»։

Մանրամասները՝ թերթի համարում։

16411 | 0
Facebook