Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոնգրեսը հրապարակել է Ռուսաստանի միջամտության վերաբերյալ 57 փաստաթուղթ

16:55, ուրբաթ, 08 մայիսի, 2020 թ.
Կոնգրեսը հրապարակել է Ռուսաստանի միջամտության վերաբերյալ 57 փաստաթուղթ

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեն իր պաշտոնական կայքում հրապարակել է ցուցմունքների և օժանդակ փաստաթղթերի 57 սղագրություն, որոնք վերաբերում են Ռուսաստանի միջամտությանը 2016-ի նախագահական ընտրություններին:

Հրապարակված փաստաթղթերը վերաբերում են հետաքննությանը, որն անցկացվել է 2017-2018թթ. Հանրապետական կուսակցության կողմից: Օրենսդիրները փորձել են պարզել՝ արդյոք ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի անդամները համակարգել են իրենց գործողությունները ռուսական կողմի հետ:

«Սղագրությունները հաստատում են Մյուլերի այն եզրակացությունը, որ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին՝ վնասելով Քլինթոնին և օժանդակելով Թրամփին»,- ասվում է կոմիտեի կայքում:

Փաստաթղթերը՝ այստեղ:

8813 | 0
Facebook