Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռոմա»-ն Հենրիխ Մխիթարյանի փոխարեն առաջարկել է Թուրքիայի հավաքականի խաղացող Չենգիզ Յունդերին

11:00, շաբաթ, 02 մայիսի, 2020 թ.
«Ռոմա»-ն Հենրիխ Մխիթարյանի փոխարեն առաջարկել է Թուրքիայի հավաքականի խաղացող Չենգիզ Յունդերին

«Ռոմա» ֆուտբոլային ակումբը ճանապարհներ է փնտրում՝ շարունակելու համագործակցությունը Հենրիխ Մխիթարյանի հետ, ում իրավունքները պատկանում են «Արսենալին», գրում է news.sportbox կայքը: Ակումբը քննարկել է վարձակալության ժամկետի մեկ տարով երկարաձգումը կամ ֆուտբոլիստի վերջնական տեղափոխումը՝ փոխանակման տարբերակով: «Ռոմա»-ն 31-ամյա Հենրիխ Մխիթարյանի փոխարեն առաջարկել է 22-ամյա կիսապաշտպան Չենգիզ Յունդերին՝ 10 մլն եվրո հավելավճարով: «Արսենալը» հետաքրքրված է Թուրքիայի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերով, գրում է Leggo-ն։А սերիայի մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը վնասվածքների պատճառով շատ խաղեր է բաց թողել, բայց հասցրել է մասնակցել 13 խաղի, խփել է 6 գոլ և կատարել է 3 արդյունավետ փոխանցում: Գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան գոհ է կիսապաշտպան Մխիթարյանի խաղից և դիմել է ակումբին նրան թողնել թիմում՝ հաջորդ մրցաշրջանի համար:

19623 | 0
Facebook