Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Evocabank-ը կեղծ գովազդով մոլորեցնում է հանրությանը

15:20, երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.
Evocabank-ը կեղծ գովազդով մոլորեցնում է հանրությանը

MAMUL.am-ն ահազանգ է ստացել քաղաքացիներից այն մասին, որ Evocabank-ը նոր ավանդատեսակի գովազդմամբ մոլորեցնում է հանրությանը։
     Խմբագրությունն ուսումնասիրել է քաղաքացիների փոխանցած տեղեկատվությունը և պարզել հետևյալը։
     Վերջին օրերին Evocabank-ը սկսել է գովազդել մի ավանդատեսակ, որի ցուցապաստառին նշված է՝ «Ավանդ x2` կրկնակի տոկոսադրույքներով»։

Ըստ էության, գովազդի բովանդակությունն ասում է, որ բանկը ներգրավում է նոր ավանդ, որի դիմաց վճարում է կրկնակի տոկոսադրույք։
     Իրականությունը, սակայն, այլ է։ Պարզվում է, որ նման առաջարկ գոյություն չունի։ Ուսումնասիրելով առաջարկը հայտնի է դառնում, որ բանկը տեքստերի մի հատվածում նշում է, որ «Մարտի 2-ից մայիսի 31-ն ավանդ ներդրած քաղաքացիներից․․․ խաղարկությամբ կընտրվեն 3 հաղթող ավանդ․․․ որոնց ավանդի տոկոսադրույքը կկրկնապատկվի»։
     Այսպիսով, ստացվում է, որ բանկը բացահայտ մոլորեցնում է քաղաքացիներին և ստեղծում տպավորություն, թե ներգրավում է կրկնակի տոկոսադրույքով ավանդներ։
     Հատկանշական է, որ գովազդային հսկայական պաստառների վրա, որտեղ տեքստերի, պարզաբանումների և ծանուցումների անսահմանափակ հնարավորություն կա, որևէ բառ չկա խաղարկության և հնարավոր շահողների թվի մասին։ Չկա անգամ տեղեկատվություն մանր, չընթերցվող տառերով այն մասին, որ դա առաջարկ է ընդամենը երեք հոգու համար։
     Ավելին․ նման տեսանելի տեղեկատվություն չկա անգամ բանկի կայքում ցուցադրվող նկար-պաստառում․ այդ տեղեկատվությունը կարելի է կարդալ միայն տեքստի ստորին հատվածում։
     Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ MAMUL.amհրապարակել էր նյութ այն մասին, որ արտակարգ դրության օրերին բանկը նամակներ է ուղարկում իր վարկառուներին՝ ծանուցելով, որ վարկային պարտավորությունների ուշացումը կբերի տույժերի, տուգանքների և գույքի կորստի։

Evocabank-ը կեղծ գովազդով մոլորեցնում է հանրությանը
Evocabank-ը կեղծ գովազդով մոլորեցնում է հանրությանը
10389 | 0
Facebook