Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Evocabank-ը վարկառուներին սպառնում է տույժերով և գույքից զրկումով

15:05, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.
Evocabank-ը վարկառուներին սպառնում է տույժերով և գույքից զրկումով

Հայաստանում արտակարգ դրության հաստատումից հետո Կառավարությունը հորդորեց բանկերին և վարկային կազմակերպություններին քաղաքացիներին ու ընկերություններին տրամադրել վարկային արձակուրդներ։ Այս նախաձեռնությանը միացան մի շարք բանկեր և ՈՒՎԿ-ներ։
     Որոշ բանկեր և վարկային կազմակերպություններ, սակայն, օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձեցին «խորամանկել» և հայտարարեցին, որ միանում են վարկային արձակուրդ տրամադրելու կառավարության հորդորին։ Իրականում վերջինները սկսել էին զանգահարել վարկառուներին, տեղեկացնել և պարտադրել վարկերի մարում՝ բանկի հետ խնդիրներից խուսափելու համար։ Նման սկանդալում հայտնվեց Գռզոյի (Խաչատուր Սուքիասյան) Հայէկոնոմբանկը։
     Այսօր արդեն, MAMUL.am-ի խմբագրությունն ահազանգեր է ստանում տարբեր քաղաքացիներից, ովքեր տեղեկացնում են, որ Evocabank-ը սկսել է զանգահարել, նամակներ ուղարկել իր վարկառուներին և ծանուցել, որ վարկային պարտավորությունների ուշացումը կբերի տույժերի, տուգանքների և գույքի կորստի։
     Ստորև ներկայացնում ենք Evocabank-ի ծանուցումը՝ առանց մեկնաբանության։

15719 | 0
Facebook