Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Գռզոյի «Հայէկոնոմբանկ»-ը քաղաքացիներից պահանջում է վարկերը վճարել ժամանակին

16:25, երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ.
Գռզոյի «Հայէկոնոմբանկ»-ը քաղաքացիներից պահանջում է վարկերը վճարել ժամանակին

Վերջին օրերին, կորոնավիրուսի դեմ պայքարի և արտակարգ դրության հետ կապված, Հայաստանի մի շարք բանկեր և վարկային կազմակերպություններ սկսեցին տրամադրել վարկային արձակուրդ։ Այս նախաձեռնությանը միացան մի շարք բանկեր և ՈՒՎԿ-ներ՝ սեփական նախաձեռնությամբ։ Ասում են, որ գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ը մտածել է առավել «ճարպիկ» տարբերակ․ հայտարարել մի բան, կատարել՝ այլ։ Համաձայն շրջանառվող տեղեկությունների՝ բանկը հրապարակել է «մարտի 16-ից մինչև մայիսի 17-ը պարտավորությունները չկատարողների դեմ տույժեր չկիրառելու մասին» հաղորդագրություն, մինչդեռ դա ընդամենը հայտարարություն է։ Ասում են նաև, որ հայտարարելու պահից սկսած, մինչև օրս, բանկի աշխատակիցները զանգահարում են վարկառուներին և հիշեցնում, որ վարկերի վճարումների օրն է և պետք է կատարել վճարումները։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
35577 | 9
Facebook