Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. կորոնավիրուսից մահվան 6-րդ դեպքը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում. ԱՆ

21:40, հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. կորոնավիրուսից մահվան 6-րդ դեպքը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում. ԱՆ

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրել է. ««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։

Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ»:

24124 | 0
Facebook