Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը կարող է հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանել՝ նավթի գները կայունացնելու համար․ #WSJ

18:30, ուրբաթ, 20 մարտի, 2020 թ.
ԱՄՆ-ը կարող է հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանել՝ նավթի գները կայունացնելու համար․ #WSJ

ԱՄՆ իշխանությունները քննարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ փորձելով կայունացնել իրավիճակը նավթի շուկայում: Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, փոխանցում է ТАСС-ը։ Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը մտադիր է Սաուդյան Արաբիայի իշխանություններին հորդորել վերադառնալ նավթի արտահանման նախկին ցուցանիշներին: Թերթը շեշտում է, որ Վաշինգթոնը մտադիր է դրա համար օգտագործել դիվանագիտական ուղիները, ներառյալ Պետդեպարտամենտի և Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի մակարդակով:

Սակայն, դեռևս պարզ չէ, թե ինչ սահմանափակիչ միջոցառումների մասին է խոսքը։

Նախօրեին Brent տեսակի նավթը վաճառվում էր մեկ բարելի դիմաց 27 դոլարից ցածր գնով: Միևնույն ժամանակ, Urals տեսակի նավթը, որի վաճառքի հասույթը կազմում է Ռուսաստանի Դաշնության բյուջեն, կտրուկ նվազեց, ըստ Argus Media-ի տվյալների՝ մեկ բարելի դիմաց վաճառվում էր 18,4 դոլարով: Սա նվազագույն ցուցանիշն է՝ 2002 թվականից ի վեր:

8993 | 0
Facebook