Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Դիանա Գասպարյանը՝ էջմիածնեցի կնոջ հարցազրույցի մասին

23:05, հինգշաբթի, 19 մարտի, 2020 թ.
Դիանա Գասպարյանը՝ էջմիածնեցի կնոջ հարցազրույցի մասին

Վաղարշապատի (Էջմիածին) քաղաքապետ Դիանա Գասպարյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է քաղաքի հայտնի նշանդրեքին մասնակցած կնոջ հարցազրույցին:

Կինը հայտնել էր, որ բուժանձնակազմն իրեն պատշաճ ուշադրություն չէր դարձրել:

«Թեման նուրբ է, չէի ցանկանա դրան շատ անդրադառնալ և իմ մեկնաբանություններն անել: Պարզապես, ես պետք է նշեմ, որ չեմ կարծում, որ ճիշտ վարքագիծ է, երբ մենք մեծարում ենք մեր բուժաշխատողներին, մեր երախտիքի խոսքն ենք հայտնում և ամեն առիթով նրանց շնորհակալություն ենք հայտնում, ճիշտ չէ այս պահին, այսպես ասած, ինքնամաքրման համար թիրախավորել բուժաշխատողներին: Ամեն դեպքում երկրի վարչապետի մակարդակով ներկայացվել է այլ ինֆորմացիա և կարծում եմ, մենք մեր քաղաքացիներին չենք տվել առիթ կասկածելու պետական մարմինների հայտարարություններին: Այսինքն, եթե հայտարարվում է մեկ բան և մոտ տասն օր անց հայտարարվում է բոլորովին այլ բան, կարծում եմ, որ այստեղ մենք իրականությունը խեղաթյուրելու հետ կապված խնդիր ունենք»,- ասաց Գասպարյանը:

Նրա խոսքով՝ գուցե այդ տեսակետը շրջանառվում է, որովհետև կինը վերջին շրջանում շատ է քարկոծվել համացանցային տիրույթում. «Ամեն դեպքում ճիշտ չեմ համարում այդ կնոջը վիրավորելը: Միշտ կարելի է քննադատել՝ առանց վիրավորելու: Մենք պետք է գնանք համերաշխության»,- նշեց քաղաքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Դիանա Գասպարյանը՝ հայտնի նշանդրեքի կնոջ հարցազրույցի մասին
13196 | 0
Facebook