Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էսօր փողս չուղարկիր՝ մարդա մեռնելու, նայի․․․ Ուզում ե՞ս երեխեքին անհանգստացնենք»․ ԱԱԾ նախկին աշխատակից Արթուր Ծատուրյան

20:45, երեքշաբթի, 17 մարտի, 2020 թ.
«Էսօր փողս չուղարկիր՝ մարդա մեռնելու, նայի․․․ Ուզում ե՞ս երեխեքին անհանգստացնենք»․ ԱԱԾ նախկին աշխատակից Արթուր Ծատուրյան

MAMUL.am-ի խմբագրությունը նամակ է ստացել մի քաղաքացուց, որտեղ ներկայացրել է ԱԱԾ նախկին աշխատակից Արթուր Ծատուրյանի լուսանկարն ու վերջինի վաշխառուական գործունեության վերաբերյալ ձայնագրություններ:

Նամակում քաղաքացին հայտնել է հետևյալը. «Ձայնագրությունում առկա են ապացույցներ, որոնցով հիմնավորվում է, որ ԱԱԾ նախկին աշխատակից Արթուր Ծատուրյանը տարիներ շարունակ զբաղվել է վաշխառությամբ, մարդկանց ահաբեկելով, սպառնալով՝ սպանել, վնաս հասցնել իրեն գումարներ պարտք անձանց և նրանց երեխաներին ու մտերիմներին: Ձայնագրությունների բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ վերջինը ոչ միայն համագործակցում է հանցավոր ենթամշակույթի տեր անձանց հետ, այլ նաև ունի բարձրաստիճան հովանավորներ իրավապահ մարմիններում, ինչից էլ վերջինն իր արածների համար պատասխանատվությունից խուսափելու վստահություն ունի»,- գրել է նամակի հեղինակը:


     Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը։

Ստորև ներկայացնումենք ձայնագրությունները։
     Տեղեկացնում ենք, որ ձայնագրություններում պարունակվում են անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ:

25578 | 1
Facebook