Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանին «նավթային պատերազմ» են հայտարարելու ևս երեք երկիր․ #Bloomberg

22:20, հինգշաբթի, 12 մարտի, 2020 թ.
Ռուսաստանին «նավթային պատերազմ» են հայտարարելու ևս երեք երկիր․ #Bloomberg

Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամները՝ Իրաքը և Քուվեյթը որոշում են կայացրել Սաուդյան Արաբիայից հետո կիրառել զեղչ նավթի համար, գրում է Bloomberg-ը: Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) արդեն կրճատել է փետրվարյան ֆյուչերսների գինը:

Իրաքը պատրաստ է Ասիայի շուկայի համար Basrah Light տեսակի նավթի ապրիլյան գները իջեցնել 5 դոլարով մեկ բարելի դիմաց: Քուվեյթից արտահանվող նավթի զեղչված գինը կկազմի 6 դոլար մեկ բարելի դիմաց: ԱՄԷ-ն, որը նավթի գները սահմանում է հետին թվով, հունվարից ի վեր փետրվար ամսվա վաճառքի համար չորս տեսակի նավթի արժեքը նվազեցրել է 1,63 դոլարով մեկ բարելի դիմաց: Գործակալության տվյալներով, Քուվեյթն Ասիայում ներկրվող OSP տեսակի նավթի արտահանման գինը սահմանել է 4,65 դոլար մեկ բարելի դիմաց: Քուվեյթից հումքի արտահանումը դեպի Հյուսիսարևմտյան Եվրոպա սահմանվել է ռեկորդային ցածր գնով՝ 12,60 դոլարով:
     Համաձայն գործակալության տվյալների՝ իրաքյան պետական SOMO նավթային ընկերությունը պատրաստվում է ապրիլին ավելացնել նավթի արտահանումը: Իրաքն արդեն հայտարարել է, որ երկրի հարավում գտնվող Բասրայի նավահանգստից արտահանվող նավթը կավելանա օրական 3,7 մլն բարելով: Մարտ ամսին, համաձայն գործակալության տվյալների՝ SOMO-ն վաճառում էր օրական 3,44 մլն բարել:
     Մարտի 10-ին Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ մտադիր է նավթի արդյունահանման արտադրական հզորություններն ավելացնել օրական 12,3
     մլն բարելով:

11519 | 0
Facebook