Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տոկիոյի 2020թ. Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսատեսի. #DailyMail

14:05, երկուշաբթի, 02 մարտի, 2020 թ.
Տոկիոյի 2020թ. Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսատեսի. #DailyMail

Տոկիոյի 2020թ. Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսատեսի՝ COVID19-ի հետ կապված իրավիճակի պատճառով: Այդ մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:

Հրապարակման համաձայն՝ հաշվի է առնվում մի տարբերակ, որի դեպքում Օլիմպիական խաղերը ցուցադրվելու են միայն հեռուստատեսությամբ: Նման լուծումը կբավարարի բազմամիլիոնանոց հեռուստատեսային պայմանագրերը և կդիտվի որպես իրադարձությունը չեղյալ հայտարարելու կամ տեղափոխելու այլընտրանք:
     Ավելի վաղ խաղերի կազմկոմիտեի գլխավոր տնօրենի տեղակալ Կացուրա Էնյոն հայտարարել էր, որ Օլիմպիական խաղերում որևէ փոփոխություն չի կատարվի կորոնավիրուսի պատճառով: Օլիմպիական խաղերն անցկացվելու են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Մինչ օրս Ճապոնիայում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 961 դեպք: 12 մարդ մահացել է: Վարակվածների գերակշիռ մասը (705) ուղևորներն ու անձնակազմի անդամներ վարակվել են կորոնավիրուսով Diamond Princess զբոսանավի վրա։

16418 | 0
Facebook