Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը մեղմացնում է հակաիրանական պատժամիջոցները

18:05, շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ.
ԱՄՆ-ը մեղմացնում է հակաիրանական պատժամիջոցները

Ամերիկայի միացյալ Նահանգները մի շարք բացառություններ է անում Թեհրանի դեմ պատժամիջոցների հարցում, ինչը պայմանավորված է Իրանում կորոնավիրուսի բռնկմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմփեոն, գրում է Укринформ-ը:

Մ.Փոմփեոն Իրանին կոչ է արել լիարժեք և թափանցիկ համագործակցել միջազգային օգնության և առողջապահական կազմակերպությունների հետ:

«Միացյալ Նահանգները զգալի բացառություններ է անում Իրանի դեմ պատժամիջոցները մեղմելու համար՝ սննդի, դեղամիջոցների, բժշկական սարքավորումների և գյուղատնտեսական արտադրանքի համար»,- նշել է ԱՄՆ պաշտոնյան:

Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի սերտ համագործակցել Մերձավոր Արևելքի երկրների հետ` օգնելու հաղթահարել այս մարտահրավերը:

10935 | 0
Facebook