Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Աշոտ Ղուլյանին աջակցում է Արարատ Միրզոյանը, Մասիս Մայիլյանին` Արմեն Գրիգորյանը, իսկ Փաշինյա՞նը. «Հրապարակ»

09:40, ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ.
Աշոտ Ղուլյանին աջակցում է Արարատ Միրզոյանը, Մասիս Մայիլյանին` Արմեն Գրիգորյանը, իսկ Փաշինյա՞նը. «Հրապարակ»

«Շաբաթ օրը` ամսի 18-ին, ԱԺ-ում տեղի կունենա Արցախ-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովների նիստը, ինչը կարևոր է Արցախում մարտին սպասվելիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ֆոնին: Հիշենք, որ Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ևս նախագահի թեկնածու է, և հիմա թեկնածուների միջև մեծ մրցակցություն է, թե ով կկարողանա ստանալ Հայաստանի իշխանությունների աջակցությունը:

Աշոտ Ղուլյանին աջակցում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Մասիս Մայիլյանին` ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայաստանյան սորոսական «ստաֆը», իսկ Արայիկ Հարությունյանն ակնկալում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սատարումը, ինչի մասին արդեն իսկ խոսվում է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5258 | 0
Facebook