Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես է արձագանքել Թրամփը՝ Պուտինի կողմից բաց թողնված զանգին․ #Business Insider

18:25, շաբաթ, 04 հունվարի, 2020 թ.
Ինչպես է արձագանքել Թրամփը՝ Պուտինի կողմից բաց թողնված զանգին․ #Business Insider

Լրագրող Պիտեր Բերգենը պատմել է, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել 2017-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից բաց թողնված զանգին: Այս մասին Բերգենը գրում է իր՝ «Թրամփը և նրա գեներալները. Քաոսի գինը» գրքում, հայտնում է Business Insider-ը:

Երեք տարի առաջ՝ հունվարին, Թրամփը ճաշել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ՝ Սպիտակ տանը: Մեյը հարցրել է Թրամփին, թե արդյոք Պուտինը չի զանգահարել իրեն, սակայն Թրամփը բացասական կերպով շարժել է գլուխը։ Այդ պահին Պենտագոնի հետախուզության գծով տնօրեն գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինը մոտեցել է Թրամփին և ասել, որ ՌԴ նախագահը զանգահարել է իրեն մի քանի օր առաջ:
     Ի պատասխան՝ Սպիտակ տան ղեկավարն սկսել է քննադատել Ֆլինին և նստավայրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ զանգի մասին չտեղեկացնելու համար: «Դուք կատակո՞ւմ եք: Վլադիմիր Պուտինը փորձել է ինձ զանգահարել, բայց դուք ինձ հեռախոսը չե՞ք փոխանցել: Ինչի՞ մասին եք մտածել»: Թրամփը նշել է, որ Պուտինը «երկրի վրա միակ մարդն է, ով կարող է ոչնչացնել Միացյալ Նահանգները»:

Թրամփի և Պուտինի միջև առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել 2017-ի հունվարի վերջին: Այնուհետև Թրամփը ցավակցություն էր հայտնել Պուտինին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

11648 | 0
Facebook