Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տոնական լավ լուր աշակերտների համար». Արայիկ Հարությունյան

14:35, երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2019 թ.
«Տոնական լավ լուր աշակերտների համար». Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տոնական լավ լուր` մեր աշակերտների համար...

. Հունվարի 1-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ ներքոնշյալ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ մեր անչափահաս քաղաքացիների համար (մինչև 18 տարեկան) կլինեն անվճար:

. Օգտվեք այս հնարավորությունից, Ամանորի տոներն անցկացրեք ընտանիքի հետ մշակութային մեր օջախներում:

. 2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ` ժամը 12:00-17:00-ն աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում.

. Հայաստանի պատմության թանգարան (մինչև ժամը 18:00) Հայաստանի ազգային պատկերասրահ (մինչև ժամը 18:00)
     Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
     Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
     Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
     Հովհաննես Թումանյանի թանգարան
     Սերգեյ Փարաջանովի թանգարան
     Երվանդ Քոչարի թանգարան
     Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու)»:

116116 | 0
Facebook