Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Թավադյանը ձերբակալվել է, Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել

19:10, երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2019 թ.
Արմեն Թավադյանը ձերբակալվել է, Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է, տեղեկացնում է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Հիշեցնենք, որ Թավադյանը ՀՔԾ էր հրավիրվել Ռոբերտ Քոչարյանի աջակցի կողմից Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նկատենք, որ Արմեն Թավադյանն այն մարդն է, ով հարվածել էր Վարդգես Գասպարիին:

Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Վարուժան Մկրտչյանին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 21-ին։

9316 | 1
Facebook