Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ-ն ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման նախագիծը

14:15, երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2019 թ.
ԱԺ-ն ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման նախագիծը

Ազգային ժողովը դեկտեմբերի նիստում 2-րդ ընթերմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այն մշակել էր ՀՀ կառավարությունը: Նախագծին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 35, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

Հիշեցնենք, որ օրինագծերի փաթեթով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Ըստ այդմ՝ եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորը սպառվի, նա 6 ամսով զրկվելու է վարորդական իրավունքից։ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը վերականգնվելու է և դարձյալ տրվելու է 9 միավոր։ Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է արդեն 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը վերականգնվելու է միայն քննություն հանձնելուց հետո։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին:

14852 | 0
Facebook