Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Հայր Ալիևը 1993-ից է Արցախի հետ բանակցային սեղանին նստել․ Գևորգ Կոստանյանի բացահայտումը

09:45, ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.
Հայր Ալիևը 1993-ից է Արցախի հետ բանակցային սեղանին նստել․ Գևորգ Կոստանյանի բացահայտումը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պարզվում է` դեռևս 1993-ին է հենց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Արցախը որպես բանակցային կողմ ընկալել: Այս բացահայտումը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն է արել՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գաղտնազերծելով մի կարևոր փաստաթուղթ: Պարզվում է՝ 1993 թվականին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը հանձնարարել է հանդիպում կազմակերպել Ադրբեջանի և ԼՂՀ-ի ղեկավարների հետ: «Ադրբեջանի ղեկավարությունը երաշխավորում է Գերագույն մարմնի ղեկավար Ա. Ջալիլոդին բանակցություններ վարել Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների հանդիպման շուրջ»։

Եւ եթե Բաքուն մոռանում է այս մասին, հայկական կողմը հիշեցնում է այս կարևոր դրվագը, ինչը պարզապես շրջադարձ կարող է առաջացնել բանակցություններում: Ընդ որում, այս փաստաթղթով, ըստ էության, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը ճանաչել է Արցախը` որպես անկախ պետություն:

Նման ֆորմատով այս երկու սուբյեկտների միջև հրադադարի սահմանման պայմանավորվածություններ են ձեռք բերվել շուրջ 12 անգամ, մինչդեռ մինչև հիմնական հրադադարի պայմանագրի կնքումը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի պահպահման որեւէ պայմանագիր, ըստ Կոստանյանի, առկա չէ: Նրա խոսքով` այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես է եկել որպես իրավահարաբերության սուբյեկտ, հաստատվում է մեկ այլ երկաթյա փաստարկով, որ հիմնական հրադադարի պայմանագիրը ստորագրվել է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի կողմից, այլև Լեռնային Ղարաբաղի:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գևորգ Կոստանյանը հիշեցրել է նաև «Չիրագովը` ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման գործընթացի սահմաններում ԵԽ Նախարարների կոմիտեի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները, որը վերաբերում է ԼՂՀ ուղղակի ներգրավմանը, այդ թվում միջազգային իրավունքներ ձեռք բերելու և պարտավորություններ ստանձնելու եղանակով, ինչի կապակցությամբ Ադրբեջանի դեսպանի և կառավարության ներկայացուցչի փաստարկները մերժվեցին: Այսինքն` այս փաստաթուղթը իրավաբանորեն է հաստատում` Արցախը որպես բանակցային կողմ և անկախ պետություն ընկալվել է դեռեւս տարիներ առաջ:

«Կարծում եմ, որ սրանք իրավական այնպիսի փաստարկներ են, որոնց օգտագործումը բանակցային այս փուլում հրամայական է: Իսկ եթե չի արվում, դա իրավաբանորեն այլ որակում ունի…»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
5205 | 1
Facebook