«Հանդիպումը մասնակի գոհացրեց, որոշակի մասով՝ ոչ, ամենակարևոր հարցերի մասով չգոհացրեց: Բացակաների հարցով զրուցեցինք, ռեկտորը նշեց, որ նոյեմբերի 6-ից մինչև երեկ եղած բացակայությունները հաշվի չեն առնվելու: Մենք ողջունում ենք, որ ռեկտորը մեզ ընդառաջ գնաց». դեկտեմբերի 2-ին ԵՊՀ ռեկտորի ժպ-ի հետ հանդիպումից հետո ասաց բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Գյուլումյանը՝ ներկայացնելով հանդիպման արդյունքները:
Ըստ նրա՝ տվյալ պահին ռեկտորն ավելին անել չէր կարող:
Նա նշեց, որ քանի որ ԿԳՄՍ նախարարը կառուցողական վերաբերմունք չունի, իրենք նախարարի հետ հանդիպելու մտադրություն չունեն: Այժմ պայքարը ծավալելու են քննարկումների ճանապարհով: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հանրային քննարկումների ժամանակ կփորձեն հարցն ավելի հանրային դարձնել: Ըստ նրա՝ որոշ մարդկանց կողմից հայագիտության դեմ ուղղված միտումնավոր պայքար կա: