Խնդրում ենք սպասել...

Համացանց

Որքան զորավարժություններ է անց կացրել Ադրբեջանն այս տարի

20:20, ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.
Որքան զորավարժություններ է անց կացրել Ադրբեջանն այս տարի

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2019թ.-ի հունվարի 29-ից սկսած Ադրբեջանն անցել է մեծամասշտաբ զորավարժությունների, իսկ հունվարի 9-ից սկսած կորպուսային զորավարժությունների: Հունվարի 9-ից մինչև նոյեմբերի 15-ն Ադրբեջանն անցկացրել է .
     1. 47 զորավարժություն (զինավարժություն, ուսումնական վարժանքներ և այլն)
     2. 12 երկկողմ (Թուրքիա - Ադրբեջան) զորավարժություն,
     3. 7 եռակողմ (Թուրքիա - Ադրբեջան - Վրաստան, Թուրքիա - Ադրբեջան - Պակիստան) զորավարժություն,
     4. Ադրբեջանը Թուրքիայի տարածքում անցկացրել է 8 համատեղ երկկողմ և եռակողմ զորավարժություն:
     Առաջին և երկրորդ կետերով զորավարժությունների ժամանակ թիրախը եղել է «թշնամին» , իսկ որոշ դեպքերում նաև «Ադրբեջանի տարածքներն օկուպացրած թշնամին»:
     Ըստ իմ ունեցած տվյալների, Ադրբեջանը մինչև տարեվերջ ևս մեկ համատեղ զորավարժություն կանցկացնի Թուրքիայի հետ, Նախիջևանի կամ Կարսի տարածքներում, և առնվազն երկու զորավարժություն էլ՝ հատուկ նշանակության զորքերի ներգրավմամբ»:

3292 | 0
Facebook