Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Թրամփի դեմ «գործ տված» իրազեկչի անունը

21:45, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ.
Հայտնի է Թրամփի դեմ «գործ տված» իրազեկչի անունը

Հայտնի է ամերիկյան հետախուզությանը բողոք ներկայացրած իրազեկչի անունն, ով հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինայի ղեկավարության վրա ճնշում գործադրելու մասին: Նա Էրիկ Չիարամելան (Eric Ciaramella) է, ով ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի պաշտոնատար անձանցից մեկն է: Այս մասին հայտնում է ամերիկյան ուլտրաաջ Breitbart կայքը՝ Real Clear Investigations-ին հղում անելով: Հայտնի է, որ Չիարամելան Օբամայի նախագահության օրոք եղել է Բալթյան և Արևելաեվրոպական երկրների հարցով ղեկավարը: Նա Ուկրաինայում զբաղվել է քաղաքականությամբ, իսկ այժմ աշխատում է ԿՀՎ-ում՝ որպես վերլուծաբան: Չիարամելան եղել է այն մարդկանց ցանկում, ովքեր հետաքրքրված են եղել, որպեսզի Ուկրաինային տրամադրվի 1 միլիարդ դոլար վարկային երաշխավորություն: Այս մասին հրապարակվել է Օբամայի կառավարման ընթացքում էլեկտրոնային նամակների փոստի տվյալների հանրայնացման ժամանակ: Չիարամելայի անունը հանդիպում է նամակագրության վեց հաղորդագրություններում: «Վարկի երաշխիք» վերնագրով էլեկտրոնային նամակագրություններից մեկում հանդիպում է նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Վիկտորիա Նուլանդի անունը, ով եղել է Ուկրաինայում վարկերի երաշխավորման քաղաքականության գլխավոր պաշտպանը:

8745 | 0
Facebook