Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

Արթուր Գրիգորյանը՝ Ամուլսարի հարցով դատական ակտի մասին

18:20, ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.
Արթուր Գրիգորյանը՝ Ամուլսարի հարցով դատական ակտի մասին

Բնապահպան, ակտիվիստ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի հարցում այսօրվա դատական ակտի վերաբերյալ մի բան էլ հա ասեմ. երեկ ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում գրել էր այս վճռի մասին ու նշել, որ վարչական դատարանը եզրահանգել է, որ ենթադրյալ էկոլոգիական հանգամանքներն «անկախ փորձաքննությունից հետո չեն հիմնավորվել»: Ես էլ կարծում էի, թե խոսքն «ԷԼԱՐԴ»-ի կամ մեկ այլ փորձաքննության մասին է: Սակայն պարզվում է` խոսքը վերաբերում է բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբին, որի կազմում, ի թիվս այլ մասնագետների, ներգրավված են եղել ընկերության համար վճարովի հիմունքներով հետազոտություն իրականացրած մասնագետները, և այնպես է ստացվել, որ այդ կազմից միայն նրանք են նախարարին եզրակացություն տվել բուսատեսակի վերաբերյալ: Ստացվում է այնպես, որ դատարանն այդ մասնագետների տված եզրակացությունը համարել է ոչ շահագրգիռ կողմի օբյեկտիվ՝ անկախ փորձաքննական եզրակացություն, իսկ տեսչության ղեկավարը, որ ոչ մի անձնական շահ չի հետապնդել իր դիրքորոշումն արտահայտելիս, համարվում է շահագրգիռ կողմ և չէր կարող այս հարցում որոշում կայացնել:

Սա չափազանց սկզբունքային հարց է, քանի որ ձևավորվում է դատական նախադեպ: Որքան էլ տեսչությունը չի ներգրավվել դատաքննությանը, վարչական դատավարությունում դատարանը պարտավոր էր իր նախաձեռնությամբ ձեռնարկել համարժեք միջոցներ` գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու համար։ Իրավաբանորեն սա կոչվում է ex officio (ի պաշտոնե) ընթացակարգ, որը կիրառվում է վարչական և սահմանադրական դատավարություններում: Մինչդեռ վճռի բովանդակությունից հետևում է, որ դատարանը չի էլ քննարկել ընկերության ներկայացրած ապացույցների՝ օրինական ճանապարհով ձեռք բերված լինելու հարցը:

Ու ամենազավեշտալին այն է, որ այս վճիռը վերաքննության կարգով կարող է բողոքարկել բացառապես պատասխանող կողմը, քանի որ այս գործում երրորդ կողմ չկա»:

| | |
1193 | 0
Facebook