Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Հայկ Ալումյանը պարզաբանում է՝ ինչո՞ւ Ռ. Քոչարյանը չի մասնակցում նիստին

13:25, երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.
Հայկ Ալումյանը պարզաբանում է՝ ինչո՞ւ Ռ. Քոչարյանը չի մասնակցում նիստին

«Այո, ներպետական օրենքն ասում է, որ ամբաստանյալի ներկայությունը պարտադիր է, սակայն Եվրոպական դատարանն ունի մի շարք վճիռներ, որոնց համաձայն՝ արդար դատաքննության իրավունքից օգտվելը կամ չօտգվելն անձի իրավունքն է և ոչ թե պարտականությունը: Մենք, ամեն դեպքում, Ռ. Քոչարյանի դիրքորոշումը կհայտնենք: Իսկ թե դատարանն ինչ կորոշի, թողնենք դատարանին». հոկտեմբերի 15-ին «Մարտի 1-ի» գործով դատավարությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալի՝ նիստին չմասնակցելու փաստին:

Հ. Ալումյանը նշեց, որ Ռ. Քոչարյանի՝ նիստին մասնակցությունն աննպատակահարմար է համարել նրա բժիշկը: Նա նկատեց, որ տվյալ պահին չկա այնպիսի միջնորդություն, որը հնարավոր չէ ներկայացնել դատական հաջորդ նիստին:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել հոկտեմբերի 8-ին, իսկ հոկտեմբերի 9-ին՝ վիրահատվել:

| | |
2404 | 0
Facebook