Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի նախկին խորհրդականը Կոնգրեսում 10 ժամ ցուցմունք է տվել

03:05, չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.
Թրամփի նախկին խորհրդականը Կոնգրեսում 10 ժամ ցուցմունք է տվել

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում ցուցմունք է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հարցերով նախկին խորհրդական Ֆիոնա Հիլլը, ով հայտարարել է, որ նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին Ուկրաինայում իրականացրել է արտաքին «ստվերային» քաղաքականություն՝ շրջանցելով պաշտոնական ընթացակարգերը՝ հօգուտ նախագահի անձնական շահերի: Այդ մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

The Washington Post-ի վկայակոչմամբ՝ Հիլլը ցուցմունք է տվել 10 ժամ:
     Ըստ տեղեկությունների՝ Հիլլը պատմել է, որ ինքը հանդիսացել է ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլանդի ընդիմադիրը Ջուլիանիի գործունեության պատճառով: Ըստ նրա` Ջուլիանին չի համաձայնեցրել իր գործողություններն ԱՄՆ պաշտոնական դիվանագիտական ընթացակարգի հետ:
     Աղբյուրների համաձայն` Հիլլը նշել է, որ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջnն Բոլթոնն իր գործողություններով «կատաղեցրել է» Ջուլիանիին և նրան համեմատել «նռնակի հետ, որը պայթեցնելու էր բոլորին»:

4492 | 0
Facebook