Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սարսափելի ցնցված եմ տեսանյութից. թքեմ երեսիդ, ՆԱՏՕ». Սյուզաննա Սիմոնյան

04:20, չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.
«Սարսափելի ցնցված եմ տեսանյութից. թքեմ երեսիդ, ՆԱՏՕ». Սյուզաննա Սիմոնյան

Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սարսափելի ցնցված եմ երեկվա տեսածս տեսանյութից հետո: Այնտեղ պատկերված էր, թե ինչպես են քրդերին մորթում, ու նրանց կտրված գլուխներն օդում ճոճում ՆԱՏՕ-ի անդամ թուրքական բանակի զինվորականները: Այնքան ցնցող պատկերներ են, որ չեմ կարողացել տեղադրել այդ տեսանյութը: ՆԱՏՕ, դու, փաստորեն, չարիք ես, եթե երեկ պաշտպանեցիր թուրքական հարձակումը և չկանխեցիր, ու քո անդամ երկրի զինվորականները կարող են մարդ մորթել և աշխարհին ցուցադրել: Փաստորեն, այն, ինչ արել են թուրքական ասկյարները 1915-ին, այսօր պաշտոնապես անում են ՆԱՏՕ-ի կազմում: Թքեմ երեսիդ, ՆԱՏՕ»:

14463 | 4
Facebook