Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր բացասական շաբաթ բիթքոինի համար

16:55, հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ.
Նոր բացասական շաբաթ բիթքոինի համար

Անցնող շաբաթը կրկին բացասական էր կրիպտոարժույթի համար, գրանցված վերջին կտրուկ անկումից հետո բիթքոինի գինը շարունակեց անկում ապրել և երեքշաբթի փակվեց 8343 դոլարով՝ շաբաթվա ընթացքում գրանցելով 4.29% անկում: Առաջին կրիպտոարժույթի կապիտալիզացիան կազմել է 149 միլիարդ դոլար:

Սեպտեմբերի 26-ին այն արդեն արժեր 8000 դոլար, իսկ սեպտեմբերի 30-ին դարձավ 7845 դոլար։ Սակայն նորից բարձրացավ ու վերադարձավ 8000 դոլարի սահմանին:

Bakkt ֆյուչերսների առևտրային հարթակի գործարկումը կարող էր նպաստել բիթքոինի անկմանը: Պլատֆորմի գործունեության առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է ընդամենը 623 ֆյուչերսային պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 5 միլիոն դոլար, ակնհայտ է, որ այդ թվերը չեն արդարացնում այն բարձր սպասումները, որոնք շուկայի մասնակիցներն ունեին Bakkt-ի հետ:

5366 | 2
Facebook