Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Microsoft-ը Windows 7-ի համար կտրամադրի անվտանգության համակարգերի անվճար թարմացումներ

13:25, շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.
Microsoft-ը Windows 7-ի համար կտրամադրի անվտանգության համակարգերի անվճար թարմացումներ

Microsoft ընկերությունը Windows 7-ի համար կտրամադրի անվտանգության համակարգերի անվճար թարմացումներ՝ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ արտաքին միջամտությունից խուսափելու համար, ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ:

Hill պարբերականի հրապարակման համաձայն՝ Microsoft-ը այդ որոշումը ընդունել է երկու ամիս հետո, երբ հայտնի էր դարձել, որ երկրի ընտրություններին մասնակցող ճնշող մեծամասնությունը օգտագործում է Windows 7 կամ ավելի հին օպերացիոն համակարգեր, ներառյալ քվեաթերթիկներ պատրաստելիս և ձայները հաշվարկելիս։
     Microsoft-ը Windows 7-ը թողարկել է 2009 թվականին և նախատեսում է ապահովել անվտանգության անվճար թարմացումը միայն տաս տարի անց: Բացի այդ, շեշտվում է, որ հին համակարգերը չեն կարող երաշխավորել անվտանգության նույն մակարդակը, ինչպես ժամանակակից գործող համակարգերը:

5764 | 0
Facebook