Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը

00:05, հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.
Մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը

Սեպտեմբերի 18-ին Թաիլանդի Պատտայա քաղաքում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին կմանակցեն նաև հայ ծանրորդները։ Մեր հավաքականից առաջինը պայքարի մեջ կմտնի 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը։ Նա հարթակ դուրս կգա սեպտեմբերի 21-ին։

Հիշեցնենք՝ Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները մրցատեղի են հետևյալ կազմերով․

Կանայք՝ Իզաբելլա Յայլյան և Տաթև Հակոբյան,

Տղամարդիկ՝ Անդրանիկ Կարապետյան, Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան, Սամվել Գասպարյան, Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան, Ռուբեն Ալեքսանյան։

3662 | 0
Facebook