Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդուն հիշել է մանկության տարիների դժվար օրերը

14:00, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.
Ռոնալդուն հիշել է մանկության տարիների դժվար օրերը

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հիշել է մանկության տարիները, երբ, Լիսաբոնի «Սպորտինգ»-ի ակադեմիայում սովորելու ընթացքում, ստիպված է եղել սնունդ խնդրել «ՄքԴոնալդս»-ի աշխատակիցներից։

«Երբ 11-12 տարեկան էի, մեր ընտանիքը փող չուներ: Ես ապրում էի «Սպորտինգ»-ի այլ սաների հետ։ Երեք ամիսը մեկ էի տեսնում ընտանիքիս։ Դա շատ դժվար էր:

Շատ հաճախ ուշ երեկոյան՝ 22:30-ին կամ 23:00-ին, քաղցած էինք լինեւմ և ստիպված մարզադաշտի մոտ գտնվող «ՄքԴոնալդս»-ի դուռն էինք թակում և բուրգեր խնդրում: Այնտեղ միշտ Էդնա անունով մի կին էր աշխատում և ևս երկու աղջիկ: Դրանից հետո չեմ տեսել նրանց, փնտրել եմ, բայց չեմ գտել: Ուրախ կլինեմ, եթե այս հարցազրույցի օգնությամբ գտնեմ նրանց, որովհետև ուզում եմ նրանց Թուրին կամ Լիսաբոն հրավիրել և ընթրել նրանց հետ և գոնե մասնակի վերադարձնել պարտքս»,- նշել է Ռոնալդուն։

8214 | 0
Facebook