Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի «Բարիս արենա» մարզադահլիճում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող 63 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում պարտվեց աշխարհի գործող չեմպիոն Ստեփան Մարյանյանին։ Թեպետ մարզիչները բողոքարկեցին մրցավարների որոշումը, սակայն ոչինչ չփոխվեց՝ 2:4 հաշվով Գալստյանը պարտվեց և կպայքարի բրոնզե մեդալի համար: