Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոնկոնգում ցուցարարները պատրաստվում են կրկին խափանել օդանավակայանի աշխատանքը

11:40, շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ.
Հոնկոնգում ցուցարարները պատրաստվում են կրկին խափանել օդանավակայանի աշխատանքը

Հոնկոնգի հակակառավարական ցույցի մասնակիցները ծրագրում են նոր հավաք անցկացնել` փորձելով խափանել Հոնկոնգի միջազգային օդանավակայանի աշխատանքը, հաղորդում է South China Morning Post-ը:
     «Ղեկավարությունը տեղյակ է սեպտեմբերի 7-ին օդանավակայանի աշխատանքներն արգելափակելու փորձերի մասին»,- ասվում է օդանավակայանի կայքում:
     Անվտանգության նկատառումներից ելնելով, Հոնկոնգի կենտրոնից դեպի օդանավակայան ուղևորվող արագընթաց գնացքները չեղարկել են միջանկյալ կանգառները:
     Լրատվամիջոցը նաև հավելում է, որ ոստիկանները տեղյակ են ցուցարարների ծրագրերի մասին և չեն կրելու ոստիկանական համազգեստ՝ ուղևորներից չտարբերվելու համար:

3755 | 0
Facebook