Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Պետք է դադարեցվի քրեական հետապնդումը, մինչև կհստակեցվի անձեռնմխելիության մասին դրույթը». Արթուր Ղազինյան

01:10, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ.
«Պետք է դադարեցվի քրեական հետապնդումը, մինչև կհստակեցվի անձեռնմխելիության մասին դրույթը». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը «Կենտրոն» հ/ը-ի եթերում, անդրադառնալով Սահամանադրական դատարանի Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ կայացրած որոշմանը, ասաց. «Սահմանադրությունը հատուկ կարգավիճակ և ռեժիմ է շնորհում պետական բարձրաստիճան որոշ պաշտոնյաների, պատգամավորների, նախկին նախագահների: Նրանք ունեն անձեռնմխելիություն, մինչդեռ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որը հիմքեր է նախատեսում քրեական հետապնդումը և քրեական գործի հարուցումը բացառելու, անձեռնմխելիության հանգամանքով թելադրված հիմքեր չի սահմանում: Այսինքն` վարույթ իրականացնող մարմինը չգիտի՝ կոնկրետ որ դեպքերում է գործում անձեռնմխելիության հանգամանքները, որ դեպքերում չի գործում»:

Ղազինյանի խոսքով` եթե Սահմանադրությունը նախատեսում է անձեռնմխելիություն, ապա դա պետք է արտացոլվի օրենքով և ցույց տրվի, թե անձեռնմխելիությունը ինչ իրավական երաշխիքներով է պաշտպանության տակ վերցնում տվյալ անձին:

«Եթե մենք գործում ենք իրավական կառուցակարգերից ելնելով, ապա անհապաղ պետք է դադարեցվի քրեական հետապնդումը, մինչև կհստակեցվի անձեռնմխելիության մասին դրույթը, թե ինչպիսի պաշտպանության մեխանիզմ է ենթադրում դա տվյալ անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ»,- նշեց նա:

Առավել մանրամասն` տեսանյութում:

Տեսանյութը՝ «Կենտրոն» հ/ը-ի
3722 | 2
Facebook