Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ինչո՞ւ Արսեն Թորոսյանն այսօր լքեց ասուլիսը. պարզաբանում է նախարարը

22:25, երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2019 թ.
Ինչո՞ւ Արսեն Թորոսյանն այսօր լքեց ասուլիսը. պարզաբանում է նախարարը

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որը, սակայն, ընդհատվեց, երբ սրահ մտավ Ռ. Հ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը, ով վերջերս հրաժարվել էր նախարարի խորհրդականի պաշտոնից: Նա խնդրեց, որ նախարարը պատասխանի նաև իր հարցերին, սակայն Արսեն Թորոսյանը լքեց դահլիճը:

Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում նախարար Ա. Թորոսյանը մեկնաբանեց տեղի ունեցածը. «Նախ մենք չէինք պայմանավորվել ինչ-որ բան պարզելու շուրջ: Մենք ուզում էինք հանրության լայն շերտերի հուզող հարցերին պատասխանել, որը միշտ անում ենք: Երկրորդ՝ ես, սկզբում լսելով, թե ինչու գնացի, մտածում էի երևի պետք չէ գնալ, բայց երբ տեսնելով, թե ինչի մասին խոսեց ուռուցքաբանը իմ գնալուց հետո, վստահաբար որոշեցի, որ ճիշտ եմ արել: Այդտեղ անձնական բնույթի այնպիսի հարցեր էին, որ կարծում եմ, շատ լարված ու տհաճ միջադեպեր կլինեին, դրա համար ավելի լավ էր հանգուցալուծել այդ լարվածությունն այդպես և հետո արդեն հանգիստ տալ բոլոր հարցերի պատասխանները, ինչը արդեն արել եմ այսօր ուղիղ եթերով»:

4061 | 0
Facebook