Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս ամենն Արմեն Մուրադյանի կազմակերպածն է». Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացնում

16:35, երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2019 թ.
«Այս ամենն Արմեն Մուրադյանի կազմակերպածն է». Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացնում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է այսօր մամուլի ասուլիսի ընթացքում տեղի ունեցած միջադեպի պատճառները:

Նա ներողություն է խնդրել լրագրողներից, որոնց հրավիրել էր ասուլիսի, ինչը սակայն չկայացավ, նախարարի ձևակերպմամբ՝ «մի հետաքրքիր շոուի կամ շնորհանդեսի պատճառով, որը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի կազմակերպածն էր»:

«Ես պարզապես չէի կարող այդ լարված մթնոլորտում կենտրոնանալ լրագրողների հարցերի վրա, դրա համար որոշեցի դադարեցնել ասուլիսը: Այլ տարբերակ չէր մնում ինձ»,- ասաց Թորոսյանը:

«Այն «փաստերը», որոնք ներկայացնում է հայտնի ուռուցքաբանը, անհեթեթություններ են: Իր ներկայացրած թղթի մեջ կար մի ինֆորմացիա, որին ուզում եմ արձագանքել. այնտեղ նշված է, որ 2,7 միլիարդ դրամ տվել եմ իմ կնոջ հիմնարկին: Միանգամից ուզում եմ ասել, որ իմ կինը հիմնարկ չունի, այլ պարզապես տնօրեն է մի բժշկական հիմնարկի»:

Ֆեյսբուքյան եթերում Արսեն Թորոսյանը ներկայացնում է մանրամասներ, թե ինչ պատճառներով է ազատվել Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը:

10036 | 0
Facebook