Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշխարհահռչակ Պառով Ստելար բենդի երևանյան համերգին սպասվում է ինքնատիպ լուսային և տեսաշոու

00:20, չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ.
Աշխարհահռչակ Պառով Ստելար բենդի երևանյան համերգին սպասվում է ինքնատիպ լուսային և տեսաշոու

Համաշխարհային ճանաչում վայելող Պառով Ստելար բենդը համերգով հանդես կգա Հայաստանում: Իրադարձությունը կկայանա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00 «Հրազդան» մարզադաշտում: Խմբի երևանյան համերգը տեղի է ունենալու Silk Note Festival-ի շրջանակում:

Պառով Ստելար բենդի երևանյան համերգին կհնչեն խմբի՝ վերջերս հանրության դատին հանձնված և ճանաչում վայելող ստեղծագործություններ: Սպասվում է ինքնատիպ լուսային և տեսաշոու:

Պառով Ստելարը և Պառով Ստելար բենդը Մարկուս Ֆյուրեդերի նախագծերն են: Վերջինս էլեկտրո-սվինգ երաժշտական ժանրի հիմնադիրն է: Կոլեկտիվն ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ է վայելում, նրանց կատարումները բազում ֆիլմերի, հեռուստատեսային շոուների և գովազդների սաունդթրեքեր են:

Պառով Ստելարը միջազգային էլեկտրոնային երաժշտության ասպարեզում ցնցում առաջացրեց հենց առաջին Kiss kiss մինի ալբոմի և 2004 թվականին Rough Cuts ալբոմի թողարկումից հետո: Պառով Ստելարը մեծ պահանջարկ ունի համագործակցությունների և ռեմիքսների իրականացման ոլորտում: Նա աշխատել է Թոնի Բենեթի և Լեդի Գագայի, Լանա Դել Ռեյի, Լուկաս Գրեհեմի և բազում այլ արտիստների հետ:

8 Amadeus Austrian Music Awards հաղթող է (դրանցից 5-ը՝ լավագույն էլեկտրոնային/պարային, 2-ը՝ լավագույն կենդանի կատարում և 1-ը՝ լավագույն ալբոմ անվանակարգերում):

Պառով Ստելար բենդն աշխարհում հանդես է եկել ավելի քան 1000 կենդանի կատարումներով, դրանցից են, օրինակ, Նյու Յորքի PlayStation Theater-ում, Լոնդոնի Alexandra Palace-ում, Փարիզի Zenith-ում ևեվրոպական այլ սրահներում կայացած համերգներ:

2914 | 0
Facebook