Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սահմանվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչների դատավարության ամսաթիվը

17:05, շաբաթ, 31 օգոստոսի, 2019 թ.
Սահմանվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչների դատավարության ամսաթիվը

Սեպտեմբերի 11-ի գրոհները կազմակերպելու մեջ մեղադրվող Խալիդ Շեյխ Մուհամեդի և ևս չորս անձանց դեմ դատական ​​նիստը նշանակված է 2021 թվականի հունվարի 11-ին, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով հրամանագիրը, որը ստորագրել է ռազմական դատավոր Շեյն Քոենը:

Հրապարակման մեջ նշվում է, որ դատախազները պահանջում են մահապատժի մասին որոշումը իրականացնել 2021 թվականին: Եթե ​​դատական ​որոշման ամսաթիվը չվերանշանակվի, ապա դատական նիստերի մեկնարկից ութ ամիս առաջ կսկսվի դատավորների ընտրության գործընթացը:

Ըստ թերթի, դատավարությունը սկսվելուց առաջ դատավորը պետք է որոշի, թե ինչ ապացույցներ են գործելու դատաքննության ընթացքում: Հանդիպումները կսկսվեն հաջորդ ամիս, որի ընթացքում պաշտպանությունը կփորձի բացառել գործով մեղադրյալի խոստովանությունները, որոնք տրվել են ՀԴԲ-ին և ԿՀՎ գործակալներին խոշտանգումների ներքո:

Հինգ տղամարդիկ մեղադրվում են 2001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ: Հալիդ Շեյխ Մոհամեդը համարվում է հիմնական կազմակերպիչը, մինչդեռ նրա հանցակիցներից չորսը, ըստ քննիչների, օգնություն են ցուցաբերել պատրաստման, տեղափոխման և ֆինանսավորման գործում:

6406 | 0
Facebook