Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շատախոսության համար Թրամփի անձնական օգնականը պաշտոնաթող Է եղել․ NYT

20:20, ուրբաթ, 30 օգոստոսի, 2019 թ.
Շատախոսության համար Թրամփի անձնական օգնականը պաշտոնաթող Է եղել․ NYT

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգնական Մադլեն Վեսթերհութը լքում է իր պաշտոնը: Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուր:

Ըստ աղբյուրների՝ Վեսթերհութը հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից օգոստոսի 29-ին: Նրան աշխատանքից ազատելու որոշումը կայացրել է նախագահը, երբ իմացել է, որ իր սիրելի օգնականը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է Նյու Ջերսիում Թրամփերի ընտանիքի արձակուրդի վերաբերյալ մանրամասներով:

9444 | 0
Facebook